Հետևեք մեզ։

Ջերմուկում և այլ քաղաքաներում ձյուն է տեղում

14:54, 10 մարտ 2024
Ջերմուկում և այլ քաղաքաներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Կապանից Սիսիանի «Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Սյունիքի, Գեղարքունիքի (բացառությամբ Սևան քաղաքի) մարզերում, Արագածի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։