Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկա մունիցիպալ ընտրությունները վերջինն են իր քաղաքական կարիերայում, կարող է սոցիալական փորձ լինել իշխող կուսակցության համար և հիշեցնել Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին, կիրակի գրել է Hürriyet թերթը։ Էրդողանն ուրբաթ օրը հայտարարել էր, որ գալիք մունիցիպալ ընտրությունները վերջինը կլինեն իր քաղաքական կարիերայում։ 2017 թվականին Թուրքիան դարձավ նախագահական հանրապետություն հանրաքվեի արդյունքում։ Գործող սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը վերընտրվեց երկրորդ անգամ՝ հինգ տարի ժամկետով։
Ըստ թերթի սյունակագիր Ահմեդ Հաքանի, ով մոտ է կառավարական շրջանակներին, «նա կարող էր ցանկանալ ավելի շատ ձայներ հավաքել իր կուսակցության համար տեղական ընտրություններում` դիմելով ընտրողներին «չափազանց զգացմունքային ուղերձով»: «Ինչպես գիտենք, ընտրողները նախապատվությունը տալիս են զգացմունքներին»,- գրում է նա՝ նաև ենթադրելով, որ Էրդողանը կարող էր «ուզել է փորձել կուսակցությանը»՝ տեսնելու, թե «ինչպես կվարվի կուսակցությունը, ով ինչպես կարձագանքի»։
Ըստ Հաքանի՝ Էրդողանը նաև ցանկացել է հիշեցնել, որ «սահմանադրության համաձայն՝ նա չի կարող կրկին առաջադրվել»։ «Նա կարող էր ցանկանալ, որ սահմանադրական փոփոխությունը հիշվի»,- ասվում է հոդվածում: