Ֆրանսիան և Լեհաստանը չեն կարող ՆԱՏՕ-ի անունից խոսել Ուկրաինա զորք ուղարկելու մասին, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գիդո Կրոզետտոն la Stampa թերթին տված հարցազրույցում։
«Ֆրանսիան և Լեհաստանը չեն կարող խոսել ՆԱՏՕ-ի անունից, որն ի սկզբանե պաշտոնապես և կամավոր չէր միջամտել հակամարտությանը: Կիև զորքեր ուղարկելը նշանակում է քայլ դեպի միակողմանի էսկալացիա, որը կջնջի դիվանագիտության ճանապարհը», - ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ արևմտյան երկրները շարունակում են աջակցել Կիևին։ Միևնույն ժամանակ, նրանք պետք է մտածեն, թե ինչպես օգնել Ուկրաինային «վերագտնել ազատությունը, տարածքները և անվտանգությունը» այլ կերպ, այն է՝ ավելի ակտիվացնելով դիվանագիտական ուղիները։
Նախօրեին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ արևմտյան երկրներից Ուկրաինայի տարածք ռազմական անձնակազմ ուղարկելը չի կարելի համարել աներևակայելի։ Նա նաև ասել է, որ բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ արևմտյան երկրներից Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորության վերաբերյալ։ Իսկ Լեհաստանի նախագահը կարծում է, որ Լեհաստանին անհրաժեշտ է մեծ օդանավակայան կառուցել ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխման համար։