Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան, բախվելով հնարավոր պարտությանը, պետք է քաջություն ունենա բանակցելու Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի մասին և չամաչի նույն սեղանի շուրջ նստել խաղաղ բանակցություններ վարելու համար։
Հռոմի պապն իր կոչն է արել անցյալ ամիս շվեյցարական RSI հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որը մասամբ հրապարակվել է շաբաթ օրը:
«Կարծում եմ, որ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին և ունի «սպիտակ դրոշի» համարձակություն և բանակցում է», - ասել է Ֆրանցիսկոսը՝ հավելելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային ուժերի օգնությամբ։
Հրատարակությունը նշում է, որ Ուկրաինան հաստատակամ է մնում խաղաղ բանակցություններում Ռուսաստանի հետ անմիջականորեն չներգրավվելու հարցում, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս ասել է, որ խաղաղ բանակցությունների նախաձեռնությունը պետք է պատկանի այն երկրին, որը ներխուժման է ենթարկվել: