Հետևեք մեզ։

Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը և կաջակցի ՀՀ-ին Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում․ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար

17:15, 10 մարտ 2024
Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը և կաջակցի ՀՀ-ին Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում․ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին ասել է, որ Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը և նախատեսում է աջակցել Երևանին Ռուսաստանից բխող պատասխան միջոցների սպառնալիքների դեպքում։ Այս մասին նա հայտարարել է՝ ի պատասխան բրիտանական խորհրդարանական Ռոբերտ Բաքլանդի գրավոր հարցմանը, փոխանցում է RT-ն։

Պատգամավորը հարցրել է, թե Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտները կարող են լինել, եթե Հայաստանը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:


«Մեծ Բրիտանիան ճանաչում է այս որոշումը (ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին) որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրականացում և կհամագործակցի իր եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի կողմից բխող պատասխան գործողությունների սպառնալիքների դեպքում», - ասել է Հիփին:  

Հիփին նշել է, որ ցանկացած օգուտ պետք է տեղավորվի ԵԱՀԿ զենքի էմբարգոյի համաձայնեցված սահմաններում, որը ստորագրել է Մեծ Բրիտանիան: Միաժամանակ նա ընդգծել է, որ Լոնդոնը կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ «համագործակցությունը խորացնելու հնարավորություններ փնտրելու համար»։