Երեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Ֆանարջյան փողոցում՝ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի դիմաց, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով Hyundai Elantra-ն էլ բախվել է կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենային։Վթարի հետևանքով 1 հոգի, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն։
Nissan X-Trail-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ, անչափահաս Արթուր Ս.-ն։ Պարեկային ծառայությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։