Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զելենսկին այս զրույցն անվանել է «երկար և առարկայական»։
«Մենք քննարկել ենք մարտի դաշտում առկա իրավիճակը և վերջերս Փարիզում կայացած «Ուկրաինային աջակցության» միջազգային համաժողովի արդյունքները։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել պաշտպանական փաթեթի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի անձնական առաջնորդության համար՝ հեռահար զենքերի կոալիցիա ստեղծելու, նոր նախաձեռնությունների և Ուկրաինային աջակցող բոլոր հայտարարությունների համար։
«Բացի այդ, մենք մտքեր ենք փոխանակել մոտ ապագայում Ուկրաինայում մեր ապագա հանդիպման ակնկալվող արդյունքների վերաբերյալ»,-հայտնել է Ուկրիանայի նախագահը։