Հետևեք մեզ։

Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Mercedes-Benz»-ը, որից հետո վերջինս գլխիվայր շրջվել է․ կա 3 վիրավոր

09:11, 11 մարտ 2024
Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Mercedes-Benz»-ը, որից հետո վերջինս գլխիվայր շրջվել է․ կա 3 վիրավոր

Մարտի 11-ին, ժամը 00։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։