Հետևեք մեզ։

280 մլն դրամ յուրացնելու համար հետախուզվողը Լեհաստանից տեղափոխվել է Հայաստան

10:02, 11 մարտ 2024
280 մլն դրամ յուրացնելու համար հետախուզվողը Լեհաստանից տեղափոխվել է Հայաստան

Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Փ.Մ.-ին, ով մեղադրվում է իրեն վստահված ավելի քան 280 մլն դրամը յուրացնելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Փ.Մ.-ի տեղափոխումը Երևան: