Վան Գոգի «Սպիտակ գլխարկով գյուղացի կնոջ դիմանկարը» կտավը վաճառվել է 4,5 միլիոն եվրոյով։
Արվեստի գործի վաճառողը Նյու Օռլեանից M. S. Rau ամերիկյան պատկերասրահն է եղել, իսկ գնորդը մասնավոր կոլեկցիոներ է՝ իր սեփական թանգարանով, որը գտնվում է Եվրոպայից դուրս։ Սակայն նրա ինքնությունը չի բացահայտվում։
63 x 48 սմ չափերով կտավը նկարվել է մոտ 1884 թվականին, երբ նկարիչը ապրում էր Նուենենում (Նիդերլանդներ), գյուղում, որտեղ գտնվում էր նրա ընտանիքի տունը։