Երեկ երեկոյան վթարվել է Քանաքեռ-Ավան ամառանոցային տարածքի գետի ափամերձ սողանքային հատվածով անցնող Արզնի 2- Երևան ջրատարը։ Դրա միջոցով իրականացվում է Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների բաժանորդների մի մասի ջրամատակարարումը։ Այս մասին հաղորդվել է Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվել է, որ նախ հարկավոր է իրականացնել մեծածավալ գրունտային աշխատանքներ՝ գետի հունը տեղափոխելու համար, որից հետո կարող են սկսվել վթարավերականգնողական աշխատանքները։