Հետևեք մեզ։

Կիլիան Մերֆին և Էմմա Սթոունը «Օսկար»-ի լավագույն դերասանն ու դերասանուհին են

10:49, 11 մարտ 2024
Կիլիան Մերֆին և Էմմա Սթոունը «Օսկար»-ի լավագույն դերասանն ու դերասանուհին են

Հոլիվուդում տեղի է ունեցել կինոաշխարհի գլխավոր իրադարձությունը` «Օսկար» 96-րդ մրցանակաբաշխությունը։

96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» ճանաչվել է «Օպենհայմեր» ֆիլմը։

«Լավագույն դերասան» ճանաչվել է Կիլիան Մերֆին «Օպենհայմեր» ֆիլմի համար։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Էմմա Սթոունը «Խեղճուկրակները» ֆիլմի համար։

96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» նոմինացիայում հաղթող է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանն իր «Օպենհայմեր» ֆիլմով։

«Օպենհայմերն», ընդհանուր առմամբ, ստացել է 7 մրցանակ:

 

«Լավագույն միջազգային ֆիլմ» է ճանաչվել «Հետաքրքրության գոտին» (ռեժ. Ջոնաթան Գլեյզեր): «Երկրորդական պլանի լավագույն դերսանուհին» ԴաՎին Ջոյ Ռենդոլֆն է (The Holdovers), նույն անվանակարգում լավագույն դերասանը՝ Ռոբերտ Դաունի կրտսերը («Օպենհայմեր»):