Հետևեք մեզ։

Արա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են․ «Փաստինֆո»

12:48, 11 մարտ 2024
Արա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են․ «Փաստինֆո»

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հրապարակել է արդարացման վճիռը՝ ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունն առաջադրված մեղադրանքում, գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են 2019թ․-ին։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։

Ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Իսկ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։