«Օսկար»-ի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմը։ Ֆիլմում անդրադարձ կա ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցն աշխատացնող և 1980-ականներին Ադրբեջանում էթնիկ հիմքով հալածանքների ենթարկված Սթիվ Բաղմանյանի մասին։
Armenian Film Society-ն գրում է, որ ֆիլմի ռեժիսորներն են Բեն Պրուդֆութը և Քրիս Բոուերսը։ Նրանցից Պրուդֆութը նշել է. «Մենք համերաշխ էինք հայ համայնքի և հայկական սփյուռքի հետ»։