Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է՝ ԲԿ-ներից մեկում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։
«Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների` Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու (Հ..Կ Տ...Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Հավելեմ, որ ըստ միջազգային ցուցանիշի ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից 1 -ի մոտ:
2020թ հունիսն ՀՀ առողջապահության պատասխանատուն փստում էր, որ« Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է»:
Բժշկական կենտրոնից լրացուցիչ տեղեկություն ստանալ չհաջողվեց՝ հեռախոսազանգին չեն պատասխանում։