ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հրաժարվել է մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշումը Ուկրաինային «Taurus» հրթիռների մատակարարման վերաբերյալ, սակայն ասել է, որ ողջունում է դաշինքի երկրների կողմից հեռահար հրթիռային համակարգերի ուղարկումը Կիև։
«Ես նաև ողջունում եմ, որ որոշ դաշնակիցներ հեռահար համակարգեր են մատակարարում: Բայց ես չեմ մեկնաբանի կոնկրետ համակարգերի և կոնկրետ դաշնակիցների մասին», - ասել է նա՝ արձագանքելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Բեռլինի որոշումը «Taurus» հրթիռների վերաբերյալ:
Սթոլթենբերգի մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Շվեդիայի դրոշի բարձրացմանը՝ կապված դաշինքին երկրի անդամակցության հետ։
Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է Ուկրաինային «Taurus» հրթիռների մատակարարման որոշմանը, նրա դիրքորոշման վրա չի ազդել գերմանացի զինվորականների միջև ռուսական լրատվամիջոցներում զրույցի արտահոսքը։