Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դեմ չեն Բելառուսի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Վասիլևիչը։
Մարտի 11-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահ Ալեքսանդր Դյուկովը լրագրողներին ասել է, որ Բելառուսի և Ռուսաստանի ազգային հավաքականների հանդիպումը կկայանա հունիսին Մինսկում։
«ՈւԵՖԱ-ն դեմ չէ Ռուսաստանի հավաքականի հետ մեր հանդիպմանը,- ասել է Վասիլևիչը։- ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում և զրույց է եղել, որտեղ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։
2022 թվականի փետրվարին ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ժամանակավորապես դադարեցրել են ռուսական ակումբներին և ազգային թիմերին մասնակցել միջազգային խաղերին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի հավաքականը մարտի 21-ին և 25-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Սերբիայի և Պարագվայի հավաքականների հետ, երկու հանդիպումներն էլ կանցկացվեն Մոսկվայի ՎՏԲ Արենայում։