Այսօր մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային խնդիրները, ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս խոսքերն ասել է Ադրբեջան-Ղազախստան բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստում։
«Ես հույս հայտնեցի, որ այս գործընթացը կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու մութ էջը շրջելով»,- ասել է նա։