Հետևեք մեզ։

Քեյթ Միդլթոնը ներողություն է խնդրել փոփոխությունների ենթարկված ընտանեկան լուսանկարը հրապարակելու համար

17:37, 11 մարտ 2024
Քեյթ Միդլթոնը ներողություն է խնդրել փոփոխությունների ենթարկված ընտանեկան լուսանկարը հրապարակելու համար

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը ներողություն է խնդրել փոփոխությունների ենթարկված ընտանեկան լուսանկարը հրապարակելու համար։

 

Այս մասին նա գրել է իր թվիթերյան օգտահաշվում։



«Ես երբեմն մշակման փորձարկումներ եմ անում։ Ցանկանում եմ ներողություն խնդրել թյուրիմացության համար, որն առաջացրել է նախօրեին հրապարակված ընտանեկան լուսանկարի առթիվ: Հուսով եմ՝ բոլորն ուրախ են նշել Մայրության օրը»,- գրել է նա;


Նշենք, որ ավելի վաղ արքայադուստրը լուսանկար էր հրապարակել, որում շրջապատված է իր երեք երեխաներով։ Reuters-ը, AP-ը և մի շարք այլ հայտնի լրատվականներ առանձնացրել են լուսանկարում արված փոփոխությունները։

Princess of Wales: What led to palace admission over 'manipulated' photo of  Kate - Manx Radio