Ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի նոր նախագահ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Միջազգային քրեական դատարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
«Այսօր՝ 2024 թվականի մարտի 11-ին, Միջազգային քրեական դատարանի դատավորները լիագումար նիստում Տոմոկո Ականեին ընտրեցին որպես դատարանի նախագահ։ Դատավոր Ռոսարիո Սալվատորե Այտալան ընտրվեց որպես առաջին փոխնախագահ, իսկ դատավոր Ռեյն Ալապինի-Գանսուն՝ երկրորդ փոխնախագահ» -ասված է հաղորդագրության մեջ։