Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Կիև, որն ավելի վաղ հետաձգվել էր, կարող է կրկին հետաձգվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում է Tribune թերթը։
Ըստ հրապարակման, ժամկետները կարող են նաև հետաձգվել, որպեսզի ֆրանսիացի առաջնորդը կարողանա «գնա Կիև եվրոպական այլ առաջնորդների ընկերակցությամբ, որոնք հավատարիմ են նույն կոշտ դիրքորոշմանը Պուտինի հետ հարաբերություններում»։
Ի սկզբանե նախատեսված էր, որ Մակրոնը Կիև կայցելի փետրվարի 13-14-ին, սակայն այցը հետաձգվեց «անվտանգության նկատառումներից ելնելով»։
AFP-ն, վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնում է, որ ուղեւորությունը տեղի կունենա «առաջիկա շաբաթների ընթացքում»: