Ղազախստանն ու Ադրբեջանը երկու եղբայրական պետություններ են. ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ադրբեջանի և Ղազախստանի Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստում ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ այդ ժողովուրդները դարեր շարունակ ապրել են խաղաղության, եղբայրության, համագործակցության մեջ՝ անկախ հասարակական-քաղաքական կազմավորումից։
«Մենք երախտապարտ ենք Ղազախստանին՝ Ադրբեջանին իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում մշտական աջակցության համար»,-ասել է Ալիևը։
Տոկաևի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում Ալիևն ասել է, որ մանրամասն քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը․ «Ադրբեջանը շահագրգռված է դրանում, և, ըստ էության, հենց Ադրբեջանն է նախաձեռնել խաղաղության պայմանագրի բանակցությունների գործընթացի հենց սկիզբը»։