Դոնեցկի «Շախտյորում» Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակից Իլսինյոն խոսել է հայ ֆուտբոլիստի ֆիզիկական պատրաստվածության մասին։ Այս մասին գրում է vnews.am-ը։
«Մխիթարյանը մեզ հետ խաղում էր ոչ միայն այն պատճառով, որ տեխնիկապես լավ էր պատրաստված, այլև տպավորիչ ֆիզիկական ներուժ ուներ։ Երկրորդ խաղակեսի 40 րոպեից նա միացնում էր ինչ-որ տուրբո ռեժիմ և սկսում ավելի շատ վազել։ Դա անհեթեթ էր։ Նա չէր դադարում վազել։
Տղաները պատմել են, որ եղել է, երբ Մխիթարյանն արթնացել ու չի կարողացել քայլել։ Նա քնել, արթնացել և չէր կարողանում տեղից շարժվել։ Այնուհետև Մխիթարյանին վիրահատեցին, և նա վերադարձավ խաղադաշտ ու սկսեց 10 անգամ ավելի շատ վազել, քան նախկինում էր»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport.ua-ն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։