Համազգային մեծ դեպրեսիան, 12-ամյա ամոթը անպայման կավարտվի։ Դրա համար ես վտանգի ենթարկեցի իմ կյանքը, դրա համար վերադարձա Վրաստան, դրա համար կպայքարեմ մինչև իմ վերջին շունչը,- այսօրվա դատավարությանը հեռավար մասնակցելիս ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Սաակաշվիլիի խոսքով, նոր կառավարության պայմաններում, առաջին հերթին պետք է վերացնել մենաշնորհները, ավելացնել ներդրումները։
«Մեզ բաժանում են, պետք է համախմբվենք, մղում են հուսահատության, բոլորին պետք է ցույց տանք, որ հույսը ամեն դեպքում կվերադառնա։ Համազգային մեծ դեպրեսիան, 12-ամյա ամոթը անպայման կավարտվի։ Դրա համար ես վտանգի ենթարկեցի իմ կյանքը, դրա համար վերադարձա Վրաստան, դրա համար կպայքարեմ մինչև իմ վերջին շունչը, որպեսզի Վրաստանում չլինի խավարը, ցեղասպանությունը, չկորի հույսը։ Առաջինը, որ պետք է լինի նոր կառավարության օրոք, մենաշնորհների վերացումն է, իսկ հետո գները կնվազեն։ Այս կառավարության օրոք ներդրումները նորից նվազել են։ Երկիրը պետք է ղեկավարեն ոչ թե գործարարներն ու օլիգարխները, այլ հայրենասերները, որոնց համար փողը ոչինչ չի նշանակում։ Ինձ համար փողը երբեք ոչինչ չի նշանակել, ես Վրաստանում ոչ տուն ունեմ, ոչ ունեցվածք, բացի մեկ բռնագրավված խաղողի այգուց։ Մինչ այդ ուկրաինացի երեխաներ էինք բերել, զարմացել էին՝ սա նախագահի տո՞ւնն է»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։