ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցում ֆրանսերեն հրապարակման մեջ ցավակցել է Ֆրանսիային՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի Կիև այցի հետաձգման կապակցությամբ և Ֆրանսիայի ղեկավարին անվանել «վախկոտ»։
«Մակրոնը պատրաստվում է գնալ Կիև, բայց նա վախկոտ է: Ամեն դեպքում, ես խորհուրդ եմ տալիս, որ իր գրասենյակին մի քանի զույգ ներքնազգեստ վերցնել: Շատ ուժեղ հոտ կգա... Հ.Գ. Ես սա գրել եմ առավոտյան և ժամանակ չեմ ունեցել հրապարակելու։ Խե՜ղճ Ֆրանսիա»,- գրել է Մեդվեդևը։
Այսօր ավելի վաղ Tribune-ը հայտնել էր, որ Մակրոնի այցը Կիև, որը նախատեսված էր մարտին և նախկինում ևս հետաձգվել էր, կարող է կրկին հետաձգվել անվտանգության նկատառումներով։