Քիչ առաջ թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, նշելով, որ Կոչուբաևն իր վստահորդն է։
«Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք» պայուսակը: Սա բացահայտ ուղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում: Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»:
Նշենք, որ վերջերս իշխանական լրատվամիջոցներում հրապարակումներ էր եղել, որ դատական նիստի դահլիճում Լևոն Քոչարյանը թանկարժեք պայուսակով է եղել, ինչին Կոչուբաևն արձագանքել էր և ասել, որ դա իր պայուսակն է։