Մեծ ցավով կիսվում ենք Էրիկ Կարմենի մահվան ցավալի լուրով։ Այսպիսի հայտարարություն է հայտնվել աշխարհահռչակ All by myself երգի հեղինակ, ամերիկացի երգիչ, երգահան Էրիկ Կարմենի պաշտոնական կայքում։
«Մեր քաղցր, սիրող և տաղանդավոր Էրիկը մահացավ իր քնի մեջ, շաբաթավերջին: Նրան մեծ ուրախություն պատճառեց իմանալը, որ տասնամյակներ շարունակ իր երաժշտությունը հուզել է շատերին և մնալու է իր մնայուն ժառանգությունը: Խնդրում ենք հարգել ընտանիքի գաղտնիությունը, քանի որ մենք սգում ենք մեր հսկայական կորուստը: Սերն այն ամենն է, ինչ կարևոր է... հավատարիմ և հավերժ»,- ասված է հայտարարության մեջ;
Նշենք, որ երգահանը 74 տարեկան էր։