Օրինակ, միգուցե Երևանում այդքան լավ չեն տեսնում ապագան, իսկ մենք, ոչ թե տեսնում ենք, այլ մեր մաշկի վրա զգում ենք իրական ապագան։ Եթե մարդն իր ուտելու հացն առանց մի կրակոցի, աչքերը բաց տալիս է Ադրբեջանին, դրա ի՞նչն է ապագա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։
Նա նշեց, որ հիմա դիմադիր-ընդդիմադիրի ժամանակը չէ, պետք է հավաքվել,զինամթերք առնել, որ պաշտպանվեն․ «Հիմա գյուղացին հույսը դրել է կառավարության վրա, չգիտի ինչպես ապրի»։
Հարցին,թե կառավարությունից մարդ գնացե՞լ է, ասաց սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ինքն անձամբ չի տեսել։
Հարցին, թե իրենց միայնակ են զգում, ասաց՝ ոչ, բանակը ուժեղ է, կանգնած է, բայց գյուղն էլ բանակի թիկունքն է։