ՌԴ Իվանովոյի մարզում պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում եղել է 15 մարդ է եղել։
«Մարտի 12-ին, Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 13:00-ին, պլանային թռիչքի ժամանակ օդ բարձրանալիս, Իվանովոյի մարզում կործանվել է Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որում եղել են անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր: Աղետի պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռի կործանման պահից կադրեր են հրապարակվել, որոնք հասանելի են այստեղ։