«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դատարանը որոշել է անվավեր ճանաչել Մհեր Մկրտչյանին «Մհեր Մկրտչյանի» անվան թատրոնից հանելու որոշումը, սակայն պաշտոնում չի վերականգնել։
«Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում ա ընդունել` ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելն անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել։ Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն, ամեն դեպքում, ունեմ:
Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի, քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:
Հա... Մհեր Մկրտչյան թատրոնն ինձ համար շատ անձնական հարց է` դա կապված է իմ ազգանվան հետ։
Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի:
Վայելեք թատրոնը՝ մինչև իմ վերադարձը։ Որոշ ժամանակ անց, տենց հնարավորություն չեք ունենա:
Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները»,-գրել է նա։