Հետևեք մեզ։

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Արագածոտնի նախկին մարզպետից բռնագանձել անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ

17:04, 12 մարտ 2024
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Արագածոտնի նախկին մարզպետից բռնագանձել անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ և շարժական գույք և դրամական միջոցներ: 
 
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին բռնագանձել
 
• 4 անշարժ գույք,
• 1 տրանսպորտային միջոց,
• 1 մլրդ 121 մլն 258 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
• 133 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
 
Նշենք, որ Սարգիս Սահակյանը Արագածոտնի մարզպետ է եղել 2009–2016 թվականներին։