Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Բաքվի դպրոցների և առևտրի կենտրոնների վրա հնարավոր հարձակումների մասին լուրերի վերաբերյալ։
«Օպերատիվ-տեխնիկական գործունեության ընթացքում հաստատվել է, որ տվյալ սոցցանցի էջը կառավարվում է արտերկրում, օտարերկրյա գործընկերների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ սոցցանցի ալիքը ստեղծած անձինք չեն կարող որևէ սպառնալիք ստեղծել Ադրբեջանում և Ադրբեջանի հետ կապ չունեն»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախաքննությանը ներգրավվել է 1 անձ։