Երևանի Իսակովի պողոտայում 3000 քառակուսի մետր խոտածածկ տարածք է այրվում: Դեպքի վայրում աշխատում է երկու մարտական հաշվարկ, երրորդը մոտենում է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«19:02-ին 911 ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում հրդեհ է: Այրվում է շուրջ 3000 քառակուսի մետր խոտածածկ տարածք՝ եղեգ: Այս պահին դեպքի վայրում աշխատում է երկու մարտական հաշվարկ, երրորդը օգնության է մեկնում՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու»,- նշեց Սարգսյանը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: