ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պետդումայի աղբյուրը։
«Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին, իսկ մայիսի 8-ին Դուման կքննարկի կառավարության նախագահի նշանակման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Ռուսաստանի նախագահի ընտրության մասին» օրենքի համաձայն՝ երդմնակալությունը տեղի է ունենում նախորդ նախագահի պաշտոնավարման օրվանից վեց տարի անց։ Վլադիմիր Պուտինը պետության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 7-ին։