Հետևեք մեզ։

Կանանցից մարտի 8-ին գումար վերցնելու, մարդկանց հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի համար 21 վարորդ է ազատվել աշխատանքից

22:30, 12 մարտ 2024
Կանանցից մարտի 8-ին գումար վերցնելու, մարդկանց հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի համար 21 վարորդ է ազատվել աշխատանքից

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10֊ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

 

«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

 

Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»,- հայտնել է Կոստանյանը։