Հետևեք մեզ։

Արևմտյան երկրները մտածում էին վերջ տալ Ռուսաստանին, բայց նրանք հայտնվեցին անզորության առաջ. Պուտին

09:23, 13 մարտ 2024
Արևմտյան երկրները մտածում էին վերջ տալ Ռուսաստանին, բայց նրանք հայտնվեցին անզորության առաջ. Պուտին

Արևմտյան երկրները, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, մտածում էին վերջ տալ Ռուսաստանին, բայց նրանք հայտնվեցին անզորության առաջ՝ ռուս ժողովրդի միասնության, Ռուսաստանի ֆինանսատնտեսական համակարգի կայունության և աճող կարողությունների ֆոնին։ Այս մասին  հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Պուտինի խոսքով, որոշ արևմտյան էլիտաներ չեն ցանկանում իրենց կողքին ունենալ նման հսկայական երկիր և կարծում են, որ ավելի լավ է այն բաժանել մասերի։ Ըստ Պուտինի՝ արևմտյան երկրները նույնիսկ ցնծացել են հատուկ գործողության մեկնարկից հետո և հավատացել, որ պատժամիջոցների, արևմտյան զենքի և ուկրաինացի ազգայնականների ձեռքերով կկարողանան վերջ տալ Ռուսաստանին։

 

«Այստեղից եկավ կարգախոսը՝ ռազմավարական պարտություն տանել Ռուսաստանին մարտի դաշտում, բայց հետո հասկացան, որ դա քիչ հավանական է, իսկ ավելի ուշ՝ անհնար է»,-ասել է ՌԴ նախագահը։