Հետևեք մեզ։

«Վանաձոր» ՔԿՀ–ի պետ Մանուկ Պողոսյանն ազատվել է պաշտոնից

11:16, 13 մարտ 2024
«Վանաձոր» ՔԿՀ–ի պետ Մանուկ Պողոսյանն ազատվել է պաշտոնից

«Վանաձոր» ՔԿՀ–ի պետ Մանուկ Պողոսյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Պողոսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ կալանավորներ հացադուլ են սկսել՝ պահանջելով ավելի արժանապատիվ պայմաններ։