Հետևեք մեզ։

Հայաստան է այցելել ԱՄՆ բրիգադային գեներալը, նա ՊՆ պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը

16:48, 07 ապրիլ 2023
Հայաստան է այցելել ԱՄՆ բրիգադային գեներալը, նա ՊՆ պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը

Ապրիլի 5-7-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը։

Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը;

Գեներալ Էլիսն այցելել է նաև 12-րդ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն և ՀՀ ռազմական ակադեմիա։