ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում ձերբակալել են ՀՀ քաղաքացիների հանցավոր խմբի, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքով։
ԱԴԾ-ն հայտնել է, որ տեղեկություն է ստացել, թե Մոսկվայի մարզի տարածքում թմրանյութերի արտադրությամբ զբաղվող ընդհատակյա լաբորատորիա է գործում մի քանի անօրինական առցանց խանութների համար։
Հանցագործներից առգրավվել է ավելի քան 85 կգ մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր: Խմբի մասնակիցները ձերբակալվել են: