«Լադանիվա» խումբը «Ժակո» երգով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակները խմբի անդամներն են․ խոսքերը գրել են Ժակլինը և Լուին, երաժշտության համահեղինակը Օդրի Լյուկլերն է։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։
Նշենք, որ «Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում։
«Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից», - ասված է Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունում:
«Եվրատեսիլ 2024»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին, 9-ին և 11-ին:
Հայաստանը ելույթ կունենա երկրորդ եզրափակիչում՝ մայիսի 9-ին: