Հետևեք մեզ։

Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել Sky Dew աերոստատ, որի հիմնական նպատակը ցածր բարձրությամբ թռչող ԱԹՍ-ների հայտնաբերումն է

15:27, 13 մարտ 2024
Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել Sky Dew աերոստատ, որի հիմնական նպատակը ցածր բարձրությամբ թռչող ԱԹՍ-ների հայտնաբերումն է

Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել Sky Dew աերոստատը, որի հիմնական նպատակը ցածր բարձրության վրա շարժվող թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և այլ օդային սպառնալիքների ժամանակին հայտնաբերումն է, ինչպես նաև նմանատիպ վտանգի մասին վաղ նախազգուշացումը։

 

Սարքը ի վիճակի է շարունակական հսկողություն ապահովել մի քանի օրվա ընթացքում՝ միաժամանակ հետևելով մինչև 500 թիրախի ավելի քան 250 կմ հեռավորության վրա, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։