Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կարծում է, որ 2025 թվականին արհեստական ինտելեկտը (AI) ավելի խելացի կլինի, քան ցանկացած անհատ, իսկ մինչև 2029 թվականը կգերազանցի բոլոր մարդկանց միասին վերցրած։
«Հաջորդ տարի արհեստական ինտելեկտը, ամենայն հավանականությամբ, ավելի խելացի կլինի, քան ցանկացած առանձին մարդ: Մինչև 2029 թվականն արհեստական ինտելեկտը, հավանաբար, ավելի խելացի կլինի, քան բոլոր մարդիկ միասին վերցրած», - մեկնաբանել է Մասկը ամերիկացի գյուտարար և ֆուտուրիստ Ռայմոնդ Կուրցվեյլի խոսքերը, ով ասել է, որ ԱԻ-ն կհասնԻ մարդկային ինտելեկտի մակարդակին մինչև 2029 թվականը։
Նախկինում Մասկը հայտարարել էր, որ արհեստական ինտելեկտը կարող է վտանգ ներկայացնել մարդկության համար, սակայն տեխնոլոգիաների զարգացմանը մեծ ուշադրությունը կօգնի նվազագույնի հասցնել հավանական բացասական հետևանքները։