Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խաչելության կարգը:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը:
Ավագ Ուրբաթ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից: