Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանային դատարանը բավարարել է 70-ամյա «օրենքով գող» Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) դատապարտյալի առողջական վիճակի պատճառով պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը։ Այս մասին հայտնում են BBC-ի ռուսական ծառայությունն ու ՌԻԱ Նովոստին։
Ռուսական մամուլը նրան ներկայացնում է որպես ռուսական կազմակերպված հանցավորության առաջնորդներից և Ռուսաստանում թիվ մեկ «օրենքով գողերից» մեկը։
Միացյալ մամուլի ծառայությանը: Որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել։ Այլ մանրամասներ դեռևս անհայտ են։
2018 թվականին Կալաշովը դատապարտվել է 9 տարի 10 ամիս ազատազրկման։ Մեղադրական եզրակացության մեջ նրան անվանել են «ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդ»։