Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը Վայմարյան եռանկյունու ձևաչափով հանդիպման շրջանակում առանձին-առանձին կքննարկեն Ուկրաինային աջակցելու «տարբեր նրբերանգները», ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյտը։
Ուրբաթ օրը Բեռլինում կհանդիպեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները։ Ըստ կառավարությունների՝ կանցլեր Շոլցը, նախագահ Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մտադիր են քննարկել Ուկրաինային աջակցությունը` այսպես կոչված Վայմարյան եռանկյունու ձևաչափով։ Հանդիպման շրջանակում տեղի կունենա նաև Շոլցի և Մակրոնի առանձին զրույց։