Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների թիմը Շըրնաք նահանգում ավտովթարի է ենթարկվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Վթարի հետևանքով ոստիկան է զոհվել։
ՏԻՄ ընտրությունների առթիվ հրավիրված հանրահավաքին Էրդողանն անդրադարձել է վթարին.
«Աստծո ողորմությունն եմ մաղթում մեր ոստիկանին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է նա։