Հետևեք մեզ։

Ցավում եմ միայն նրա համար, որ Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքս ստացվեց կարճատև. Արշակ Վարդանյան

22:07, 13 մարտ 2024
Ցավում եմ միայն նրա համար, որ Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքս ստացվեց կարճատև. Արշակ Վարդանյան

2024 թվականի մարտի 15-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ երկու խոսք. գրել է հրաժարականի դիմում ներկայացրած և լիազորությունները դադարած դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Արշակ Վարդանյանը։

 

«2023 թվականի ապրիլի 7- ին Ձեր ակտիվ աջակցությամբ ընտրվեցի և ստանձնեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը: Սույն հարթակն օգտագործելով՝ ցանկանում եմ հայտնել իմ շնորհակալական խոսքը Ընդհանուր ժողովի բոլոր անդամներին՝ դատավորներին, ցուցաբերած բարձր վստահության և փոխանցած դրական լիցքերի համար, վստահություն, որը կողմնորոշել է Խորհրդում ցանկացած հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս, ավելին՝ ուղեկցելու է ինձ հետագա ողջ կյանքում: Ցավում եմ միայն նրա համար, որ Խորհրդում աշխատանքս ստացվեց կարճատև, թեև նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում փորձել եմ աշխատել անձնվիրաբար, Խորհրդի անդամի սահմանադրական առաքելությունն իրականացնելու իմ պատկերացումներով և տեսլականով: Թե որքանով է դա ինձ հաջողվել, չգիտեմ, սակայն մի բան միանշանակ է՝ մեծ պատիվ էր լինելու դատավորների ներկայացուցիչը Խորհրդում և ծառայելու դատական իշխանությանը: Շնորհակալ եմ...»։