Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ

09:22, 14 մարտ 2024
Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ

Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ Եմենում հութիների գործունեության վերաբերյալ, մարտի 13-ին գրում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով ամերիկացի և իրանցի պաշտոնյաներին։

 

Լրատվամիջոցի կարծիքով՝ Վաշինգտոնը փորձում է ստիպել Թեհրանին օգտագործել իր ազդեցությունը եմենցի ապստամբների վրա՝ համոզելու նրանց դադարեցնել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները։ Հաղորդվում է, որ Օմանում բանակցություններ են տեղի ունեցել դեռ հունվարին, և նրանք շփվել են ոչ թե ուղիղ, այլ օմանցի միջնորդների միջոցով։

Հիշեցնենք, որ հութիները, որոնք վերահսկում են Եմենում Կարմիր ծովի ափի մի մասը, ի նշան Գազայի հատվածից պաղեստինցիներին աջակցության, կրակում են անցնող նավերի վրա, որոնք կապ ունեն Իսրայելի հետ։ Սա խոչընդոտել է բեռնափոխադրումները տարածաշրջանում: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարձակվել են ապստամբների թիրախների վրա, սակայն նրանք չեն հրաժարվել իրենց գործողություններից։