Հետևեք մեզ։

Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

17:36, 07 ապրիլ 2023
Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում ուղերձ է հղել Առողջապահության համաշխարհային օրվա կապակցությամբ։

 

Ուղերձում ասված է.

 

«Քանի որ այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության 75-ամյակի տոնակատարությանը, Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ՝ ուղղված բոլորի համար որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնելուն, առողջ ապրելակերպի խթանմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, պատրաստվածության ապահովմանը, արձագանքմանը և վերականգնմանը»: