Հետևեք մեզ։

Չեռնոգորիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:20, 14 մարտ 2024
Չեռնոգորիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չեռնոգորիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):


Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 03.06-ին (Մոսկվայի ժամանակով 06.06-ին) երկրի մայրաքաղաք Պոդգորիցայից 76 կիլոմետր հյուսիս-արևմուտք։


Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։